Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Սյունիք, Թուրքմենիստան, Վաշինգտոն. Խաչատուրյանը՝ Նիկոլի բանագնաց

Blog Image

Վերջին օրերին քաղաքականապես ակտիվացած ՀՀ այսպես կոչված նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ աշխատանքային այցով մեկնեց Թուրքմենիստան: Այս լուրը, թերևս, այլ ժամանակահատվածում որևէ կերպ մեր ուշադրությունը չգրավեր, եթե դրան չնախորդեին մի շարք իրադարձություններ:

Նախ, Խաչատուրյանը երեք օրով մեկնեց Սյունիքի մարզ, որտեղ աղմկահարույց հայտարարություն արեց Սյունիքի դարպասները բացելու մասին, սակայն այս վտանգավորո հայտարարությունը ուղղակի թաղեցին Սյունիքի պաշտոնյաներն իրենց լռությունով:

Ավելին՝ Սյունիքի վարչական ղեկավարներից և որևէ մեկը այդպես էլ չխոսեց այն մասին, թե ի՞նչ դարպասներ է մեռելի ֆոնին սելֆի անող Նիկոլի կամակատարը ուզում բացել իրենց մարզում, և մեզ մնում է միայն ենթադրել, թե ինչո՞ւ այդ հարցը հենց այդ պահին նրանցից որևէ մեկը Խաչատուրյանին չտվեց: Թեև պատասխանը հենց մակերեսի վրա է. իշխանությունն այդպիսի բան է, որ լռեցնում է կոմֆորտ զոնան չկորցնելու համար, անգամ եթե դրա դիմաց, փաստացի, կորցնելու ես այդ կոմֆորտ զոնայի տեղակայման վայրը: Այստեղ է, որ հիշենք սպարապետ Վազգեն Սարգսյանի մարգարեական խոսքերը. «Աթոռի կռիվ մի տվեք տղերք, հողի կռիվ տվեք, որ աթոռ դնելու տեղ ունենաք»: Հիշեցնենք նաև սույն կոնֆորմիստներին հայտնի ժողովրդական ասացվածքը. «Իշխանությունը մի օր ձեռքդ է, մի օր էլ....»:

Եվ այսպես, Խաչատուրյանը շրջեց Սյունիքով մեկ, մարդկանց խոստացավ ինչ-որ մշուշոտ խաղաղություն, լավ ապագա, ամպագոռգոռ հայտարարություն արեց այն մասին, թե Հայաստանում շատ փող կա (բայց մոռացավ ասել, որ այդ շատ փողը բացառապես իշխանության ներկայացուցիչների հաճույքների ու բարեկեցության համար է), գովեստի խոսքեր հնչեցրեց երբեմնի ընդդիմադիր «մաչո» Առուշ Առուշանյանին, վերջինիս գլուխը շոյեց, ապա անմիջապես մեկնեց Թուրքմենիստան: Այս երկրում այս օրերին քաղաքական աննախադեպ ակտիվություն է տիրում, Ասիական երկրների բարձր ներկայացուցիչներ են հավաքվել, նաև քննարկվելու են դեպի ծով ելք չունեցող երկրների հարցերը.... Մի խոսքով, որոշակիորեն հասկանալի է դառնում, թե ինչու էր Վահագն Խաչատուրյանը «վդռուգ» որոշել մեկնել Սյունիք, թեև բացառապես արտասահմանյան այցեր է նախընտրում իր պարապությամբ լի օրերը լցնելու համար: Չմոռանանք հիշեցնել՝ հարկատուներիս հաշվին:

Ուշագրավ է, որ երեկ ադրբեջանական ԶԼՄ-ները լուր տարածեցին այն մասին, թե Նիկոլն ու Իլհամը մի քանի օրից հանդիպելու են Վաշինգտոնում: Հայկական կողմը, բնականաբար, լղոզած մեկնաբանություն տվեց, թե՝ ոչ հերքում են, ոչ հաստատում, սակայն փորձը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմի «սլիվները» մշտապես ճիշտ են դուրս գալիս, հետևապես առաջիկա օրերին կտեղեկանանք այն մասին, որ Փաշինյանը արձակուրդն ընդհատել է, որպեսզի մեկնի ԱՄՆ:

Ի դեպ, քաղաքական ու վերլուծական շրջանակները պնդում են՝ այսպես կոչված «խաղաղության պայմանագիր» քիչ հավանական է, որ ստորագրվի Վաշինգտոնում, բայց այս այցը, թերևս, կլինի վերջին գլխավոր փորձը ստորագրումից առաջ, ինչպես ասում են դիվանագետները՝ «стороны сверят часы»: 

Հետաքրքիր մի հանգամանք ևս. երեկ Թուրքմենիստան է մեկնել նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, և ինչպես մեր նախագահ կոչեցյալը, այնպես էլ ինքը զբաղված է Թուրքմենբաշիում երկկողմ հանդիպումներվ: Չի բացառվում, որ Խաչատուրյանն ու Ասադովը ևս հանդիպեն՝ Վաշինգտոնից առաջ, հետևապես զարգացումները կայծակնային արագությամբ են զարգանում ու ահագնանում:

Send