Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ինչպես է կանաչ լոբին ազդում օրգանիզմի վրա. 3 պատճառ դրանք ավելի հաճախ ուտելու համար

Blog Image

Սննդաբան Մարինա Սորոկինան բացատրել է, թե ինչու է լոբին պարտադիր ձեր սննդակարգում։

Բուսական սպիտակուցի աղբյուր են լոբազգիները։ Ցանկության դեպքում կենդանական սպիտակուցը կարելի է փոխարինել այլընտրանքային սպիտակուցով, իսկ լոբիով կարելի է պատրաստել կոտլետներ և այլ մսային ուտեստներ։

Սննդաբանի խոսքով՝ լոբին ոչ մի կերպ չի զիջում հավի և տավարի մսին։ Եթե շաբաթական առնվազն 3 անգամ ուտում եք բանջարեղենային ապուր, ֆալաֆել կամ այս արժեքավոր բաղադրիչով որևէ այլ ուտեստ, ապա մարդու հեմոգլոբինի մակարդակը բարձրանում է, մկանները սկսում են ավելի ակտիվ աճել և վերականգնվել, իսկ էներգիան դառնում է գրեթե կրկնակի ավելի, քան սովորաբար։

Բացի այդ, լոբին հարուստ է մանրաթելով, որը բարելավում է մարսողությունը և ազատում ստամոքսի ծանրության զգացումից։

Բժիշկը նաև նշել է, որ լոբուց պատրաստված ուտեստները, հատկապես կանաչ լոբին, շատ արժեքավոր են սրտի և անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Սա բացատրվում է բավականին պարզ. սպիտակուցից և մանրաթելից բացի, լոբին պարունակում է մեծ քանակությամբ վիտամին K, որը ամրացնում է արյան անոթների և սրտի մկանի պատերը, ինչպես նաև ֆոլաթթու և կալիում։ Բժիշկները սովորաբար այս միկրոտարրերի անբավարարություն ունեցող հիվանդների մոտ ախտորոշում են ինսուլտի և սրտի կաթվածի բարձր ռիսկ։

«Դրանց [միկրոէլեմենտների] շնորհիվ արյան մեջ խոլեստերինի մակարդակը և զարկերակային ճնշումը միշտ նորմալ կլինեն», - ասել է փորձագետը «Կուբան Նյուզ» հրատարակության հետ զրույցում։

Send