Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մոլդովայի նախկին նախագահ Դոդոնը երկրում քաղաքական ճգնաժամ է կանխատեսում

Blog Image

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը երկրում  կանխատեսում է քաղաքական ճգնաժամ, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում։

Ինչպես նշել է պետության նախկին ղեկավարը «Россия 24»-ին տված հարցազրույցում, իրավիճակը Մոլդովայում շատ բարդ է, և այն կշարունակի վատթարանալ ներկայիս իշխանությունների քաղաքական անկարողության և Արևմուտքի կողմում Ռուսաստանի Դաշնության դեմ «աշխարհաքաղաքականություն խաղալու» փորձերի պատճառով։

«Նրանք ունե՞ն դիմանալու հնարավորություն: Կարծում եմ՝ շանսերը շատ քիչ են, կարծում եմ՝ իշխանական ճգնաժամ կլինի։ Կարծում եմ՝ հավանականությունը, որ մենք  արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների կգնանք, իրական հեռանկար է»,- ասել է Դոդոնը։

Send