Նիդեռլանդները կքննարկի Ուկրաինայում ռազմական հանցագործությունների հարցով առանձին միջազգային տրիբունալ ստեղծելու հարցը։ Արտաքին գործերի նախարար Վոպկե Հոկստրան ասել է, որ հատուկ տրիբունալ է անհրաժեշտ, քանի որ ո՛չ Կիևը, ո՛չ Մոսկվան Միջազգային քրեական դատարանի անդամ չեն, փոխանցում է Moscow Times պարբերականը։
«Մենք պետք է լրացնենք վակուումը, իսկ Միջազգային քրեական դատարանն այստեղ իրավասություն չունի, ուստի կարող եմ ենթադրել, որ մենք իսկապես կքննարկենք նման տրիբունալի ստեղծման հնարավորությունը», – ասել է նա:
Հինգշաբթի օրը՝ հուլիսի 14-ին, 45 երկրների ներկայացուցիչներ Հաագայում՝ Միջազգային քրեական դատարանի կենտրոնակայանում համաժողովի ժամանակ, ստորագրել են քաղաքական հռչակագիր՝ Ուկրաինայում ռազմական հանցագործությունների հետաքննության հարցով համատեղ աշխատելու վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են պատվիրակներ Եվրամիության երկրներից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեքսիկայից և Ավստրալիայից։
Նրանք նաև խոստացել են 20 միլիոն դոլար հատկացնել Միջազգային քրեական դատարանի, Ուկրաինայի գլխավոր դատախազության և ՄԱԿ-ի համատեղ հետաքննությունը ֆինանսավորելու համար: