Եվրամիության խորհուրդը համաձայնեցրել է Ուկրաինային ռազմական օգնության 5-րդ փաթեթի տրամադրումը՝ 500 միլիոն եվրոյի չափով. այդ մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Եվրոպան շարունակում է միջոցներ տրամադրել խաղաղության և մեր արժեքների պաշտպանման համար։ Ես ողջունում եմ Եվրոպայի խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հինգերորդ տրանշ տրամադրելու վերաբերյալ Եվրամիության խորհրդի քաղաքական համաձայնագիրը։ Եվրոպական միության կողմից Ուկրաինայի զինված ուժերին ռազմական սարքավորումների տեսքով աջակցությունն այժմ կազմում է 2,5 մլրդ եվրո», - գրել է նա Twitter-ում։
Europe continues delivering for peace and defence of our values.
— Charles Michel (@CharlesMichel) July 18, 2022
I welcome @EUCouncil political agreement on the fifth tranche to #Ukraine under #EPF #EU support in military equipment to Ukraine Armed Forces now at 2,5 billion €.
Europe stands with Ukraine @ZelenskyyUa