Իտալիայում սպասվում է 40 աստիճան շոգ, զգուշացրել են օդերևութաբանները: Առաջիկա շաբաթը կարող է լինել ամենաշոգն Իտալիայում տարվա սկզբից ի վեր. ասվում է ilMeteo.it կանխատեսումների կայքում:
Օդերևութաբանները նախազգուշացնում են աֆրիկյան մեկ այլ անտիցիկլոնի՝ Apocalisse4800-ի մասին, որն ամենահզորն է լինելու ամառվա սկզբից: Չորեքշաբթի օրվանից շոգի նոր ալիք է սպառնում +40 աստիճան և ավելի Իտալիայի կենտրոնական և հյուսիսային խոշոր քաղաքներում, ինչպես նաև երկրի հյուսիսում գտնվող Պոյի հովտի հարթավայրային շրջաններում: Չնայած օդերևութաբանների զեկույցներին, երկրի առողջապահության նախարարությունը դեռ չի հայտարարել մարզերի վարչական կենտրոններում օդերևութաբանական վտանգի բարձր մակարդակի մասին։
Ուրբաթ օրը իտալական գյուղատնտեսական Coldiretti ասոցիացիան, վկայակոչելով Ամերիկայի Օվկիանոսային և մթնոլորտային ազգային վարչության (NOAA) հետազոտությունը, հայտնել է, որ այս տարվա առաջին կիսամյակը դարձել է պատմության մեջ ամենաշոգը Իտալիայում:
Մթնոլորտային մոնիտորինգի եվրոպական նախագծի՝ Copernicus Climate Change Service-ի տվյալներով, անցած հունիսին գրանցվել է պատմության մեջ երրորդ ամենաշոգ ամառը: Իտալիայում այն փոքր-ինչ զիջել է միայն անոմալ 2003թ-ին: