Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահները Թեհրանում կքննարկեն Անկարայի նոր գործողությունը Սիրիայում քրդերի դեմ․ ՌԴ․ ԱԳՆ

Blog Image

Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահները Թեհրանում «Աստանայի ձեւաչափով» հանդիպմանը կքննարկեն Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ նոր գործողություն իրականացնելու Անկարայի ծրագրերը, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Նրա խոսքով՝ Մոսկվան դեմ է ցանկացած գործողության, որը խախտում է սիրիական կարգավորման հիմնարար սկզբունքները՝ ամրագրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերում եւ Աստանայի ձեւաչափի որոշումներում։ Ուշակովը հավելել է, որ խոսքը Սիրիայի ինքնիշխանությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու մասին է։

Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին կմեկնի Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի եւ Թուրքիայի առաջնորդներ Էբրահիմ Ռայիսիի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ սիրիական կարգավորման շուրջ Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների հանդիպման շրջանակներում: Նա նաեւ երկկողմ հանդիպումներ կունենա այս նախագահների հետ եւ հանդիպում Իրանի գերագույն կառավարիչ Ալի Խամենեիի հետ։

Send