Իրանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները կարող են ազդել մոտ 15 մարդու և կազմակերպությունների վրա։ El País թերթի փոխանցմամբ՝ սահմանափակող միջոցների ռեժիմը ներառում է համայնքի տարածք մուտքի արգելք և ԵՄ-ում ակտիվների սառեցում:
Հրատարակության համաձայն՝ նոր պատժամիջոցները, որոնք կքննարկվեն հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ Արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, կապված են մարդու իրավունքների ոտնահարման և Մահսա Ամինիի մահվան հետևանքով առաջացած բողոքի ցույցերի ճնշման հետ։