Լյուքսեմբուրգում ծրագրված հանդիպում կանցկացնեն ԵՄ 27 երկրների արտգործնախարարները: Հանդիպման օրակարգի շրջանակում ակնկալվում է, որ նախարարները «կանաչ լույս» կտան այն քաղաքացիական առաքելության մեկնարկին, որի նպատակն է օգնել լուծելու հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրները. գրում է TASS-ը:
Դիվանագետի խոսքով՝ առաքելության մասին մանրամասներ դեռ չկան. «Կարող եմ միայն ասել, որ առաջին փուլում կտեղակայվի մոտ 40 դիտորդ», - ասել է ԵՄ ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ առաջին դիտորդները երկու երկրների սահման կուղարկվեն Վրաստանում ԵՄ առաքելությունից։