Հոկտեմբերի 15-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը մասնակցել է ռուս հայրենակիցների տասնչորսերորդ համաժողովին։
ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից հայտնում են, որ իր ելույթում դեսպանն ընդգծել է, որ այսօրվա միջազգային բարդ իրավիճակում Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրությունն անցնում է ստուգման փուլ և վստահություն հայտնել, որ այդ մարտահրավերները, չնայած խոչընդոտներին, երկրները պատվով կհաղթահարեն։
Դիվանագիտական առաքելության ղեկավարն անդրադարձել է նաև Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում ՀՀ-ում տեղի ունեցած միջոցառումներին՝ ընդգծելով, որ դրանք դարձել են երկու ժողովուրդների բարեկամության ևս մեկ վկայություն: