Առավոտյան Կիևում օդային տագնապ է հայտարարվել. այդ մասին նշվում է Կիևի քաղաքապետարանի Telegram ալիքի հաղորդագրությունում։
«Կիևում օդային տագնապ է հայտարարված, բոլորին խնդրում ենք շտապ անցնել քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ», - ասվում է հրապարակման մեջ։