Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վատ է զգացել, գնացել է բժշկական կենտրոն, սիրտը կանգ է առել. մոբիլիզացված անձը մահացել է

Blog Image

Սվերդլովսկի մարզի «Էլան» ուսումնական կենտրոնում մահացել է մասնակի մոբիլիզացիայի ժամանակ կանչված տղամարդը. հայտնել է Պետդումայի պատգամավոր Մաքսիմ Իվանովը, որը վերահսկում է Ուրալի կայազորները։

«Եղել է նման ցավալի դեպք, 1989 թվականին ծնված երիտասարդը երեկ վատ է զգացել, գնացել է բժշկական կենտրոն, վատացել է, սիրտը կանգ է առել, սկսել են վերակենդանացում անել, չորս անգամ վերականգնել են սրտի աշխատանքը, բայց ի վերջո կանգ է առել, ու չեն կարողացել փրկել մարդուն», - ասել է պատգամավորը։ 

Send