Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հայտնի է երբ կհանդիպեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Blog Image

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Կրեմլում, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի ղեկավարներ՝ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպում նախատեսվում է. գրում է gazeta.ru-ն։

«Կլինի կարևոր հանդիպում, որի ուղղությամբ, կարծում եմ, մամուլն առանձնահատուկ ուշադիր կլինի։ Դա Էրդողանի հետ հանդիպումն է։ Ես կնշեմ Թուրքիայի միջնորդական դերը: Անկարան փորձում է և բավականին հաջողությամբ է կատարում այդ դեր՝ Ուկրաինայի հետ կապված խնդիրների լուծման համատեքստում», - ասել է Ուշակովը։

Հոկտեմբերի 13-ին Աստանայում կանցկացվի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի վեցերորդ գագաթնաժողովը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ պետությունների ղեկավարները մտադիր են քննարկել «հացահատիկային գործարքի» իրականացումը, Ուկրաինայում տիրող իրավիճակը և էներգետիկ համագործակցությունը։

«Կարծում եմ, որ մենք կարող ենք ակնկալել, որ Էրդողանը կներկայացնի այն առաջարկները, որոնք այժմ ներկայացվում են լրատվամիջոցներում: Այնտեղ նշվում են տարբեր ձևաչափեր՝ Ռուսաստան, ԱՄՆ, Արևմտյան Եվրոպայի առաջատար երկրներ։ Բայց այս ամենը առայժմ ոչ այլ ինչ է, քան մամուլի հրապարակումներ», - նշել է նախագահի օգնականը:

Ուշակովը նաև ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինն ու Էրդողանը տարեսկզբից 13 հեռախոսազրույց են ունեցել և գրեթե ամեն ամիս հանդիպում են անձամբ։

Send