Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղան՝ Ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։
«Վլադիմիր Պուտինը պետք է դադարեցնի պատերազմը, հարգի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Էմանուել Մակրոնը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում, հավելելով, որ Ֆրանսիան չի ցանկանում նոր համաշխարհային պատերազմ։