Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Մեկին կաթիլայինից հանել, բերել են, որ քվորում լինի․ Մարության

Իմ թեկնածությունը միակն էր, որ կոնսենսուսային էր ընդդիմության համար, այսինքն՝ ես ընդդիմության թեկնածուն էի։ Այդ մասին այսօր Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության առաջին համար Հայկ Մարությանը, ում մանդատից զրկելու հարցն է քննարկվում այսօր։

Նրա խոսքով՝ իր անձի շուրջ կոնսենսուս կար նաև ընտրություններից անմիջապես հետո։

«Եվ իրենք հեռացնում են այդ թեկնածուին, որ վտանգ չլինի ինձնից։ Դուք գիտեք, որ ՔՊ-ն փոքրամասնություն է, և կարողացել է իր թեկնածուի ընտրվելն ապահովել «Հանրային ձայն» կուսակցության միջոցով։ Իրենք խայտառակ որոշումներ ընդունում են հենց այդ աջակցությամբ։ Քաղաքական անասնագողություն արվեց․ կա՛մ փողով, կա՛մ վախեցնելով։ Եվ հիմա այսպես ՔՊ-ն ուզում է նաև ընդդիմության մյուս անդամներին վախեցնել, որ եթե չգան, քվորում չապահովեն, մանդատից կզրկվեն»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է ՔՊ-ին, ապա նրանք որևէ տարբերակ չունեն նիստին չներկայանալու, քանի որ եթե մեկն էլ չգա, քվորում չի լինի։

«Իրենք իրավունք չունեն հիվանդանալու, կաթիլային էլ միացված լինի, աշխատանքի են գալու։ Այս նիստն ամսի հինգին էր նախատեսված, երևի մեկին կաթիլայինից հանել, բերել են»,- ասաց Մարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send