Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Սա Նիկոլ Փաշինյանի պայքարն է իմ դեմ․ Մարության

ՔՊ-ն այնքան արհավիրքներ է բերել Հայաստանի գլխին, որ իրենից ամեն ինչ սպասելի է, ու սա ամենափոքր բանն է․ ամեն ինչ սպասելի է իրենցից։ Այդ մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության առաջնորդ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ում մանդատից զրկելու հարցն է քննարկվում նիստում։

Նրա խոսքով՝ ՔՊ-ականներից շատերը գաղափար չունեն անգամ՝ ինչի համար են քվեարկելու, ինչ է դա։

«160 հազար դրամ կարմիր գծերը դարձնելուց հետո ոչ մի բան չփոխվեց։ Ես ամեն օր հարցումներ եմ անում։ Թանկացումը հարստանալու միջոց է, ու դա չի ազդում հարուստների վրա, դա ազդում է միջին խավի վրա, մարդիկ, որ մի քանի ամիսը մեկ երեխայի համար պիտի կոշիկ առնեին, հիմա դա չեն առնելու»,- նշեց նա։

Հայկ Մարությանի խոսքով՝ այս ամենը համակարգվում է վերևից, և կուսակցական որոշում է իրեն մանդատից զրկելը։

«Դա քաղաքական որոշում է։ Նախորդ գումարման ժամանակ տասնյակ մարդիկ այդ նույն հոդվածի տակ էին, բա ինչո՞ւ չզրկվեցին մանդատից»,- ասաց նա։

Նրա դիտարկմամբ, երբ ինքն էր Երևանի քաղաքապետ, մայրաքաղաքի համար ամենակարևոր հարցի քննարկմանը ՔՊ-ն բոյկոտել ու չէր մասնակցել։

«Բայց իշխանությունն՝ ի դեմս մեր թիմի, կարողացավ բերել ավտոբուսները, որոնք այսօր մարդկանց տեղափոխում են»,- նշեց նա։

Հայկ Մարությանը հիշեցրեց, որ տրանսպորտի ուղեվարձը երկու անգամից ավելի թանկանալու է։ 

«Տրանսպորտի թանկացման դեմ բոլորը պայքարելու են»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send