Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Ո՞նց է ստացվել, որ 2012-ին եք ամուսնացել, բայց 1994-ին երկու երեխա ունեիք արդեն

Ի՞նչ հիմքով եք ազատվել զինվորական ծառայությունից։ Նման հարց ուղղեց ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Թումանյանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Ի պատասխան հարցի՝ Թումանյանը նշեց, որ օրենքի հիման վրա է ազատվել զինվորական ծառայությունից։

«Իմ բարեվարքության մասին վեց անգամ քննություն է անցկացվել, և բոլոր դեպքերով ստացել եմ դրական եզրակացություն»,- նշեց նա։

Արձագանքելով՝ Խամոյանն ասաց, որ ընտանեկան դրությունից ելնելով է Թումանյանն ազատվել զինվորական ծառայությունից, այսինքն՝ երեխաներ ունենալով պայմանավորված։

«Ո՞նց է ստացվում, որ 2012 թվականին եք ամուսնացել, բայց 1994-ին երկու և ավելի երեխա ունենալու հանգամանքով պայմանավորված ազատվել եք ծառայությունից»,- նշեց պատգամավորը։ 

Կարեն Թումանյանն էլ խնդրեց, որ Խամոյանն իր բառերին ուշադիր լինի, զգույշ խոսի այն մասին, թե իբր ինքը խուսափել է ծառայությունից։

«Դուք գուցե սովոր եք, որ ԱԺ-ում ինչ ուզեք-խոսեք, ու հետևանք չունենա, բայց խնդրում եմ ուշադիր եղեք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send