Ամենամյա ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին՝ ակնարկելով, որ կան դժվարություններ։
Սերգեյ Լավրովը մասնավորապես նշել է․
«Հայ գործընկերներին առաջարկ էր արվել ՀԱՊԿ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման, սակայն դա չընդունվեց նրանց կողմից, քանի որ հայկական կողմը պնդում էր, որ այդ փաստաթղթում պետք է ներառվի Ադրբեջանական գործողությունների խիստ քննադատություն»։
Լավրովը նաև հավելել է․
«Չնայած ռազմավարական գործընկերներ լինելուն՝ ՀՀ-ն նախընտրում է համագործակցել և պայմանավորվել ԵՄ-ի հետ»։