ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2022 թ.-ին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում խոսել է Հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մասին, մասնավորապես նշելով.
«Մենք մինչև հիմա պատրաստ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման», - ասել է նա։
Լավրովը հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին ԵՄ առաքելությունը կարող է հակաարդյունավետ լինել, եթե Բաքուն համաձայնություն չտա դրան: