Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին Twitter-ի իր միկրոգլոգում գրել է, որ Եվրոպան այլևս իրավունք չունի նյութապես աջակցելու Ադրբեջանի ահաբեկչական պետությանը
«Արդեն մեկ ամսից ավելի է, որ Ադրբեջանի կողմից փակվել է դեպի Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհը. Ալիևը պատանդ է վերցրել 120 հազար հայ խաղաղ բնակիչների՝ կտրված ամեն ինչից, զրկված սննդից և առողջապահությունից։ Եվրոպան այլևս իրավունք չունի ֆինանսավորել այս ահաբեկչական պետությունը, և մենք պետք է պատժենք Ալիևին»,- ասել է պատգամավորը։
Նա նաև գրել է, որ Եվրոպան պետք է մարդասիրական առաքելություն ուղարկի Արցախ: