Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վեհարանը պատրա՞ստ է Փաշինյանի «հարձակմանը» Մայր Աթոռի դեմ

Blog Image

Նիկոլ Փաշինյանը ստատուսներով շարունակում է եկեղեցու դեմ գրոհը։ Փաշինյանը հստակ հայտարարել է, որ պատրաստվում է անձամբ «ազատագրել» Մայր Աթոռը։ 

Մամուլում գրվեց, որ Փաշինյանը հուլիսի 22-ին նախատեսում է առաջին «հանրահավաք-հարձակումը» Մայր Աթոռի դեմ։

Ավելի վաղ MediaHub-ը գրել էր, որ Միքայել Սրբազանի հետևից Մայր Աթոռ ուղարկված ԱԱԾ-ականներն ու ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ հրաժարվել էին ուժ կիրառելով վերջինիս բերման ենթարկել, հրաժարվել էին հավաքված հազարավոր քաղաքացիների  և հոգևորականների դեմ ուժ կիրառել: Սա, հասկանալի է, Փաշինյանը չէր կարող «մարսել» և այսօր, ահա, նա հստակ հրահանգ է իջեցրել գրոհել վեհարանը: 

«Եկեղեցու հետ ամուսնության ուխտին դավաճանած Կտրիճ Ներսիսյանը դեռևս չի ազատել Վեհարանը։ Դրանով նա մեզ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներիս, հրավիրում է իրենից ազատել Վեհարանը։ Մենք դա կանենք միասին։ Պատրա՛ստ եղեք»,– գրել էր Փաշինյանը։

Ի՞նչ են մտածում Վեհարանում, արդյո՞ք պատրաստ են Փաշինյանի «ազատագրմանը»․ MediaHub-ը կապ հաստատեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ։

«Ես տեղյակ եմ այդ ինֆորմացիային, այնքան` որքան լրատվությունից, ավելացնելու ոչինչ չունեմ»,– նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Նշենք, այս պահին երկու սրբազան հայրեր Բագրատ Գալստանյանն ու Միքայել Աջապահյանն ԱԱԾ մեկուսարանում են, կալանավորված են երկու ամիս ժամկետով: 

Հիշեցնենք, այս իշխանությունը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազան Աջապահյանին մեղադրում է 2025 թվականի հունիսի 21-ին «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ» հնչեցնելու մեջ, իսկ Բագրատ Սրբազանը մեղադրվում է ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ եւ իշխանության բռնազավթում նախապատրաստելու համար։

Մարիաննա Արամյան

Send