Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաշինյանի քավորի ծնունդն է․ ինչ է հայտարարագրել Ղալումյանը

Blog Image

Ըստ մամուլում շրջանառվող  լուրերի՝ այսօր ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պատրաստվում են գնալ Արարատի մարզ՝ պատգամավոր Վահե Ղալումյանի ծննդյան արարողությանը մասնակցելու։

MediaHub-ի տեղեկություններով՝ նրանք միջոցառումն անցկացնելու են նորաբաց «Ադանա» ռեստորանում։

Ուսումնասիրելով Փաշինյանի քավորի՝ ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի հաշվետու տարվա հայտարարագիրը` նկատում ենք, որ նա ունի 5 անշարժ գույք՝ 2 բնակարան, 3 հողամաս։ Վերջիներս տարվա վերջ պահպանվել են։

Ղալումյանն իր կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող հողամասի մասին տեղեկություն է լրացրել հայտարարագրում։ Հողամասը գտնվում է Տավուշի մարզում։

Նրա բանկային հաշիվներից մեկի մնացորդը 50 հազար դրամից դարձել է 9 հազար 400 դրամ, մյուսը՝ 495 հազար դրամից 2 մլն 485 հազար դրամ։

Նրա հաշվետու տարվա եկամուտը կազմել է 15 մլն 87 հազար դրամ, որից 12 մլն 166 հազար դրամը աշխատանքի վարձատվության գումարն է։

Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Ղալումյանի վարկի մայր գումարի չափը կազմել է 26 մլն 487 դրամ։                           

Հիշեցնենք, որ Վահե Ղալումյանն օրեր առաջ ԱԺ-ում ծեծկռտուք հրահրողներից մեկն էր։

Էմմա Մարտիրոսյան

Send