Այսօր Լաչինի միջանցքը ՌԴ-ն Ադրբեջանի հետ փակ է պահում։ Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ներխուժումից առաջ ռուս խաղաղապահները լքել էին իրենց դիրքերը, երեկ ՀՀ վարչապետը հայտարարում է, որ ՀԱՊԿ-ը լքում է ՀՀ-ն և այդ ֆոնին մի քանի օր առաջ Երևանի որոշ դպրոցների տնօրեններ հանդիպում են ՌԴ դեսպանին և նրա հետ ինչ-որ աշխատանքային խմբի մասին են խոսում, որի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը ծպտուն չի հանում։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը։
«Ձեր քաղաքական թիմի ղեկավարը երեկվա ասուլիում ասում էր՝ ավագանին քաղաքական մարմին է, բա այ քաղաքական մարմիններ, ինչի՞ չեք բղավում, որ այս քայլը դեպի Միութենական պետության ծուղակը գցելու փորձի մեկնարկ է»,-ասաց նա։
Խաչատրյանը նշեց՝ ինչքա՞ն կարելի է ռուսի ստրուկ լինել։ Վերջինս պահանջեց տվյալներ, թե ովքեր են եղել այդ հանդիպմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։