Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

«Պարոն Գալջյան, դու ո՞վ ես, որ իմ ելույթը քննարկես․ վեճ՝ Անի Խաչատրյանի և Արմեն Գալջյանի միջև

Երևանի ավագանու նիստի ընթացքում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարց բարձրացրեց, թե Երևանի որոշ դպրոցների տնօրեններ հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ, աշխատանքային խումբ է ձևավորվել։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը պատասխանեց, որ օրակարգ կա, որով շարժվում են, հետո , երբ սկսեց մեկնաբանել Խաչատրյանի ելույթը, վերջինս արձագանքեց․

«Պարոն Գալջյան, դու ո՞վ ես, ո՞վ եք, որ իմ ելույթը քննարկեք, դուք էն հարցին պատասխանեք, թե խի՞ եք ռուսական ստրուկի կարգավիճակում բերաններդ ջուր առել, ոչ թե ձեր լիազորությունները գերազանցեք ու ինձ պատասխանեք, դրա իրավունքը չունեք»,-ասաց նա։

Գալջյանն էլ պատասխանեց, թե օրենքի կետերը Խաչատրյանը պետք է ցույց տա։

«Մենք իրար 6 տարի է ճանաչում ենք, պետք չի հարցնել, թե դուք ով եք»։

Մանրամասները՝տեսանյութում։

Send