Հեռու՛ մնացեք բանակից, մի՛ փչացրեք մթնոլորտը, այսօր զինված ուժերում ծառայում են բազմաթիվ անձնանվեր մարդիկ, ովքեր իրենց կյանքը չեն խնայել մեր սահմաններն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու համար․ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ դիմելով ընդդիմությանը՝ ասաց ՊՆ Սուրեն Պապիկյանը։
«Անընդհատ ասում են, որ իշխանությունը բանակին վատ աչքով ա նայում։ Մի՛ համարձակվեք մեզ մեր բանակից հեռացնել։ Մենք մեր բանակի առաջամարտիկն ենք, մեր բանակի մի մասն ենք»,-ասաց Պապիկյանը՝ հորդորելով ընդդիմադիրներին գնալ ու սպաներին հարցնել, թե իշխանությունը ինչ սրտացավորեն է աշխատում բանակի համար։
Պապիկյանն ասաց, որ զինված ուժերում՝ «սաղի արածն էլ տենում են, սաղի բամբասածն էլ տենում են։
«Բամբասելով հո՞ չի»,- ասաց պաշտպանության նախարարը։
Խոսելով բանակից, նա շեշտեց, որ չպետք է սրբացնել մի բան, որը քննադատության է արժանի։
«Խնդիրների մասին պիտի խոսենք, կարգուկանոն հաստատենք բանակում։ Սահմանից նկարվելու կարգավորումը մինչեւ այսօր չի եղել, եւ այն կկարգավորեն օրենքով։ Ցույցերին զորքով գալու կոչերն էլ օրենսդրական կարգավորումով կլուծենք»,-ասաց նա։
Սուրեն Պապիկյանն առաջարկեց ատեստավորման գործընթացի ժամանակ ներգրավել նաեւ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորներին՝ խնդիրները տեսնելու եւ արձանագրելու համար։
«Մենք ուզում ենք բարձրացնենք բանակի որակը, համեցեք։ Ես պատրաստ եմ բանակը զարգացնելու հարցում յուրաքանչյուրի հետ համագործակցել։ Տո սատանայի հետ էլ կհամագործացեմ, մենակ թե մեր բանակի համար լավ լինի, բայց 5-րդ շարասյան հետ չեմ համագործակցի»,-ասաց նա
Պապիկյանը նշեց, որ քաղաքական պատասխանատվությունից չեն խուսափում, իրականությունը ներկայացնել չեն խուսափում, եթե կան խնդիրներ, դրանք բոլորինն են, հատկապես, երբ դրանք վերաբերում են բանակին։
Մանրամասն՝ տեսանյութում։