Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Լաչինի միջանցքի փակ լինելու հարցը ԵԽԽՎ օրակարգում է․ Արմեն Ռուստամյան

Blog Image

Հայաստանը հիմա ինչ հայտարարություն անում է՝ հօգուտ Ադրբեջանի է։ Առաջին անգամն է, որ առաջացել է լուրջ խզում Ստեփանակերտի և Երևանի միջև։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հայտարարություններում ասվել է, որ Արցախը Ադրբեջանի կազմում պետք է լինի, ըստ էության՝ համաձայնվելով ադրբեջանական թեզերին։ Ալիևն էլ ասում է՝ Ղարաբաղի հարցն արդեն լուծել եմ, խնդիր եմ դրել Արևմտյան Ադրբեջանի, իսկ սա, առաջին հերթին, Սյունիքն է։ Այսինքն՝ Արցախը ստացել եմ, հիմա մնում է Սյունիքը ստանամ»,-ասաց պատգամավորը, հավելելով, որ եթե նման ձևով շարունակենք կամ լռենք, նպաստելու ենք, որ Ադրբեջանն ավելի ամրապնդի դիրքորոշումը։

Պատգամավորը տեղեկացրեց, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանում քննարկվելու է նաև Լաչինի միջանցքի փակ լինելու հարցը։ Նշենք նաև, որ արդեն մեկ անգամ Փարիզում այս հարցը քննարկվել է և այժմ այն նորից օրակարգում է։

«Մեր ակնկալիքները շատ ակնհայտ են՝ ԵԽԽՎ-ն չի կարող լուռ հետևել և միայն հայտարարություններով սահմանափակվել, սա այն կառույցն է, որը կարող է նաև սանկցիաներ կիրառել այն երկրի նկատմամբ, որը ոտնահարում է Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեհամակարգը ոտնահարում է »,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send