Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Մշակվո՞ւմ է մեխանիզմ՝ գողություն անող, կրիստալ օգտագործող պարեկներին համակարգից հեռացնելու համար

Սխալ բան կա՞ր պարեկի արարքում։ Այսպես արձագանքեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը լրագրողի հարցին, թե ինչո՞ւ այդ ձևով ձերբակալեցին ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին։

Նախարարը նշեց, որ իրեն թվում է, թե կադրերը լրագրողը տեսել է։

Հարցին, թե ի՞նչ իրավախախտում է արել Պետրոսյանը, թե՞ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում էր իրականացվում, Վահե Ղազարյանը պատասխանեց․

«Ոստիկանությունը ոչ մի անգամ չի խառնվել քաղաքականությանը ու չի էլ խառնվելու»,- նշեց նա։

Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք ինքը կաշկանդվածություն չունի, լինելով Նիկոլ Փաշինյանի համադասարանցին, Վահե Ղազարյանն արձագանքեց՝ ի՞նչ կաշկանդվածության մասին է խոսքը։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե արդյո՞ք չի մշակվում մեխանիզմ՝ գողություն անող, կրիստալ օգտագործող պարեկներին համակարգից հեռացնելու համար։ Վահե Ղազարյանն արձագանքեց՝ մշակվում է։

Իսկ թե ինչո՞ւ սահման չեն գնում ոստիկանները, ՆԳ նախարարը նկատեց՝ եթե հարկ լինի, ինքն էլ կգնա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send