Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Չեմ պատրաստվում հրաժարական տալ, ես շարունակելու եմ իմ բարեփոխումները․ Պապիկյան

Չեմ պատրաստվում հրաժարական տալ․ MediaHub-ի հաղրոդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք իր հրաժարականի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումներ եղել են։

«Ես չեմ պատրաստվում իմ առջև դրված խնդիրները կիսատ թողնել, հրաժարական չեմ պատրաստվում տալ: Այո, ես շարունակելու եմ իմ սկսած բարեփոխումները, թե որքան դա ինձ կհաջողվի իրականացնել՝ կյանքը ցույց կտա»,- ասաց նա: 

Խոսելով հայկական բանակի սպառազինության մասին,  Պապիկյանն ասաց, որ հասցրել են ձեռք բերել միջոցներ։ 

«Ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, չեմ կարող ասել, թե որտեղից ինչ ենք գնում, դա գաղտնի է»,-նշեց նա։ 

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե 44-օրյա պատերազմի ժամանակ չի օգտագործվել ՀՀ զինված ուժերում առկա ողջ սպառազինությունը, Պապիկյանը հորդորեց հարցն ուղղել Սերժ Սարգսյանին, որպեսզի ինքն ասի, թե ինչ զենքերի մասին է խոսքը։ 

«Ինչպես դրանք պիտի կիրառվեր եւ ովքեր պիտի կիրառեին, որ չեն կիրառել՝ դա Սերժ Սարգսյանի դաշտում է»,-հավելեց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում:

Send