«Կրիստալ» օգտագործող պարեկ էլ, պատգամավոր էլ, հոգեւորական էլ․ MediaHub-ի հաղորդմամբ այս մասին ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով պարեկների մասնակցությամբ վերջին աղմկահարույց դեպքերին։
ՔՊ-ական պատգամավորը «կրիստալ» օգտագործողների շարքը շարունակում է․
«Նախարար էլ ա լինելու, բժիշկ էլ, ոտիկանության թմրամիջոցների դեմ պայքարող օպեր էլ ա լինելու, միշտ եղել ա եւ կա, ուղղակի դրա չափերը պետք է նվազագույնի լինեն։ Պարեկները այս պահի դրությամբ հազարից ավել են եւ պետք չի ստվեր նետել բոլորի վրա»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում