Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Տարհանվել են ընտանիքի անդամները․ նոր մանրամասներ՝ Վաղարշապատի հրդեհից

Blog Image

Այսօր՝ օգոստոսի 6-ին՝ ժամը 06։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում։

Mediahub-ի հետ զրույցում Վաղարշապատ համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Ռոզա Կարապետյանը նշեց, որ կրակը մարվել է մոտավորապես 2,5-3 ժամ հետո։ Տարհանել են ընտանիքի անդամներին և 4-րդ հարկի մի բնակչի։

Հրդեհի պատճաների մասին Կարապետյանը դեռևս մանրամասներ չհայտնեց, սակայն նշեց, որ համայնքապետարանի աշխատակիցները պետք է այցելեն և տեղում ծանոթանան խնդրին և գույքագրեն առկա վնասները։ 

Նշենք, որ այրվել են բնակարանի խոհանոցը և հյուրասենյակը (մոտ 50 քմ)՝ գույքով․ փրկարարները շենքից տարհանել էին 7 քաղաքացու։

Էմմա Մարտիրոսյան

Send