Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը կալանքից հետո վերադարձել է աշխատանքի, այս մասին MediaHub-ին ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
Ազատյանը պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու համար կալանավորվել էր մոտ մեկ տարի առաջ։
Նրա խափանման միջոցը փոխվել է վարչական հսկողությամբ, սահմանվել են գրավ և բացակայելու արգելք:
Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում ՀՀ քննչական կոմիտեն ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ քննչական գործողություններ էր կատարել։ Ձերբակալված անձանց թվում էին եղել վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը, նրա տեղակալները և այլ պաշտոնյաներ:
Դատարանն Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավը։ Նրա տեղակալները նույնպես կալանավորվել էին։