Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Երևանի պարեկները ձերբակալել են 40-ամյա տղամարդու․ հայտնաբերվել է նաև ատրճանակ

Blog Image

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները օգոստոսի 25-ին մայրաքաղաքի Վարդանանց փողոցում ձերբակալել և, «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 40-ամյա տղամարդու։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ձևափոխված ակոսավոր ատրճանակ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

ՀՀ ոստիկանություն

 

Send