Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Բացահայտվել է հանգստյան գոտում կատարած գողությունը

Blog Image

Օգոստոսի 23-ին Ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած հանգստյան գոտիներից մեկի պահակը հայտնել է, որ հանգստյան գոտուց գողացել են վառելանյութ և փրկարարական բաճկոններ։

Մեկնել է Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ օգոստոսի 13-ի գիշերվա ժամը 1-ի սահմաններում անհայտ անձինք գողությունն արել են հանգստյան գոտու պահեստարանից։
Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ճամբարակի և Վարդենիսի համայնքային ոստիկանների համագործակցված միջոցառման արդյունքում հանցանքը բացահայտվեց օգոստոսի 26-ին։ Պարզվեց, որ գողությունն արել են Նոր-Հաճն քաղաքի բնակիչ 36-ամյա և Նորակերտ գյուղի բնակիչ 32-ամյա երկու տղամարդիկ:

Նրանք խոստովանել են արարքը և ներկայացվել Սևանի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

ՆԳՆ ոստիկանություն

Send