Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Հոգեբանը խոսել է առավոտյան սուրճ խմելիս տարածված սխալի մասին

Blog Image

Հոգեբան Լիա Քեյլորն ասել է, որ շատ մարդիկ առավոտյան սուրճ խմելիս մեկ տարածված սխալ են թույլ տալիս։ Այս մաիսն նա խոսել է Vanitatis-ի հետ զրույցում։

Քեյլորը կոչ է արել արթնանալուց անմիջապես հետո սուրճ չխմել, այլ սպասել առնվազն 30 րոպե։ «Երբ բացում եք աչքերը, օրգանիզմը արտադրում է կորտիզոլի հզոր դոզա», - բացատրել է նա։

Այս հորմոնը անհրաժեշտ է մարդուն աշխուժացնելու համար, բայց եթե այս ժամին սուրճ խմեք, ազդեցությունը կլինի հակառակը, և մարդը կզգա էներգիայի կորուստ, որը կտևի ամբողջ օրվա ընթացքում։ Երկարաժամկետ հեռանկարում նման սովորությունը նվազեցնում է կոֆեինի արդյունավետությունը, զգուշացրել է Քեյլորը։

Send