Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Կուրսկի մարզանում ռազմագործողությունը Ուկրաինայի կողմից ռազմական սխալ է եղել։
Բելառուսի նախագահի Time ամսագրին տված հարցազրույցից այլ առանցքային կետեր՝
▪️Մինսկը պատրաստ է կազմակերպել Պուտինի, Թրամփի և Զելենսկու միջև եռակողմ բանակցություններ;
▪️Ռուսաստանը չի պարտվի ուկրաինական հակամարտությունում, դա բոլորին չափազանց թանկ կնստի;
▪️Ուկրաինական հակամարտությունում օդային հրադադարը լավ առաջին քայլ կլիներ դրա լուծման համար։ Ռուսաստանը դեմ չէ դրան, բայց Կիեւը պետք է դադարեցնի նման հարվածները;
▪️Թրամփի համար «չափազանց օգտակար» կլիներ հանդիպել Բելառուսի նախագահի հետ;
▪️Մինսկը և Վաշինգտոնը չեն բանակցում Մոսկվայի մեջքի ետևում;
▪️Բելառուսի նախագահը թույլ չի տա Ռուսաստանին հարված հասցնել Արևմուտքից;
▪️Բելառուսի ընդդիմադիր Տիխանովսկին բանտից ազատ է արձակվել ոչ թե Միացյալ Նահանգների խնդրանքով։ Սա Լուկաշենկոյի որոշումն էր, որը խնդրել էր Տիխանովսկու կինը;
▪️Բելառուսը վաղուց ջերմ բարեկամական հարաբերություններ ունի Չինաստանի հետ;