Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Խոսել են Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարները․ ինչ են քննարկել

Blog Image

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Չինաստանի ու Ռուսաստանի նախագահներ Սի Ծինպինի և Վլադիմիր Պուտինի միջև։   

Չինական CCTV պետական հեռուստաընկերության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Պուտինի խնդրանքով։

ՌԴ ղեկավարը ներկայացրել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «վերջերս տեղի ունեցած շփումների և հաղորդակցությունների և Ուկրաինայում տիրող իրավիճակը»։  

Չինաստանի նախագահը  հավելել է, որ «բարդ հարցերը չունեն պարզ լուծումներ» և որ «Չինաստանը միշտ կաջակցի խաղաղության հաստատմանը և բանակցությունների խթանմանը»։

Սիի խոսքով՝ Պեկինը ուրախ է տեսնել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների բարելավումը։

Send