Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Այլևս գումար չենք ծախսում Ուկրաինայում պատերազմի համար, ռազմական տեխնիկա էլ չենք մատակարարում»․ Թրամփ

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այլևս գումար չի ծախսում Ուկրաինային օգնելու համար և ուղղակիորեն ռազմական տեխնիկա չի մատակարարում Ուկրաինային։

«Մենք այս պատերազմի վրա մի քանի հարյուր միլիարդ  դոլար  ծախսեցինք։ Հիմա մենք ռազմական տեխնիկան վաճառում ենք ՆԱՏՕ-ին։ Ես ստիպեցի, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերները պաշտպանության ծախսերը ավելացնեն՝ ՀՆԱ-ի երկու տոկոսից հասցնելով մինչև հինգ տոկոսի»,- The Daily Caller-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը։

«Եվ մենք ռազմական տեխնիկան ՆԱՏՕ-ին ենք վաճառում, Ուկրաինային չենք վաճառում։ Մենք այլևս միջոցներ չենք ծախսում այդ պատերազմի համար»,- հավելել է նա։

Նշենք, որ ավելի վաղ էլ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնը որոշել է շարունակել զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումը Կիևին, եթե դրա համար վճարի Եվրոպան, ՆԱՏՕ-ն էլ համակարգի գործընթացը։

Send