Եգիպտոսում ուղևորատար գնացքի մի քանի վագոններ դուրս են եկել գծերից, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, իսկ 54-ը՝ վիրավորվել։ Վեստի.ռու-ի հաղուդմամբ, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
Գնացքը Ալեքսանդրիայից ուղևորվում էր Մարսա-Մատրուհ քաղաք։ Մի քանի վագոններ դուրս են եկել գծերից և շրջվել։
Sada el-Balad հեռուստաալիքի հաղորդմամբ, դեպքի վայր է ժամանել Եգիպտոսի արդյունաբերության և տրանսպորտի փոխվարչապետը։ Նա հրամայել է ստեղծել հատուկ հանձնաժողով՝ միջադեպի հանգամանքները հետաքննելու համար, և ասել է, որ մեղավորները պետք է պատժվեն հնարավորինս խստորեն։