Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսրայելն ավելի քան 20 հարված է հասցրել Լիբանանի հարավին (տեսանյութ, լուսանկար)

Blog Image

Իսրայելական ինքնաթիռները 15 րոպեում ավելի քան 20 հարված են հասցրել Քֆար Թիբնիթի, Նաբաթիեի և Քֆար Ռեմանի շրջաններին, գրել են ԶԼՄ-ները։

Հարձակումների հետևանքով վնասվել են տներ, իսկ Թահեր և Դաբշե անտառներում հրդեհներ են բռնկվել։ Նաբաթիեհ-Հարդալի ճանապարհը ժամանակավորապես փակվել է հրետակոծության պատճառով։

Հայտնի է առնվազն մեկ զոհի և 11 վիրավորի մասին։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածները ուղղված են եղել Նաբաթիեհ նահանգի Բոֆորտ ամրոցի տարածքում «Հեզբոլլահի» ստորգետնյա օբյեկտներին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ տեսել է կենտրոնի վերակառուցման փորձեր, այդ իսկ պատճառով էլ սկսել է հարվածները։

Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը, իր հերթին, մեղադրել է Իսրայելին նոյեմբերյան հրադադարը խախտելու համար՝ այն անվանելով ազգային ինքնիշխանության և հրադադարի համաձայնագրերի կոպիտ խախտում։

Կադրերն այստեղ

Send