ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ընդունել օրենք, որը թույլ կտա անօրինական ներգաղթյալներին տուգանել առանց նախազգուշացման, հայտնել է «ABC News» հեռուստաալիքը, որը ծանոթացել է փաստաթղթին։
Հեռուստաալիքը նշել է, որ նոր կանոնների համաձայն՝ վերահսկող մարմինները կկարողանան անօրինական ներգաղթյալին անմիջապես տուգանել 100-ից մինչև 1000 դոլար:
Ներկայումս կառավարությունը պարտավոր է անօրինական ներգաղթյալին տեղեկացնել տուգանք նշանակելուց 30 օր առաջ: