«Աերոֆլոտ» ավիաընկերությունը հուլիսի 28-ին հայտարարել է, որ ավիաընկերության տեղեկատվական համակարգերում խափանում է տեղի ունեցել, ինչի պատճառով թռիչքների ժամանակացույցը կարող է փոփոխվել, չվերթները կարող են հետաձգվել կամ չեղարկվել։
Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությանը, «Աերոֆլոտ»-ը չի մանրամասնել, թե ինչն է խափանման պատճառը, թե քանի չվերթի վրա կարող է ազդել խափանումը կամ որքան ժամանակ կպահանջվի կանոնավոր չվացուցակին վերադառնալու համար։
«Մասնագետների թիմն այժմ աշխատում է արտադրական թռիչքների պլանի կատարման ռիսկերը նվազագույնի հասցնելու և ծառայությունների բնականոն գործունեությունը արագ վերականգնելու ուղղությամբ», – հայտնել է ավիաընկերությունը։