ՀՀ իշխանությունը Եկատերինբուրգից հետ է կանչում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանին։ Այս մասին հայտնում է URA.ru-ն։
Ըստ լրատվամիջոցի` պատճառն այն է, որ նա համաձայն չէ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ երկրի ղեկավարության դիրքորոշմանն ու գործարար Սամվել Կարապետյանի կալանքին:
Սպարտակյանը թղթակցի հետ զրույցում ասել է` ապրել է և շարունակում է ապրել Եկատերինբուրգում, աջակցելու է համայնքի կյանքին նույնիսկ առանց պատվավոր հյուպատոսի կարգավիճակի:
Հայկական կողմից, որևէ պաշտոնական մեկնաբանություն դեռ չկա։