Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ MediaHub TV

Չեղարկվել են ՀՀ-ից և դեպի Հայաստան մի շարք թռիչքներ. ո՞ր ուղղությունների մասին է խոսքը

Blog Image

Արդեն մի քանի օր է,  մի շարք չվերթներ՝ ՀՀ-ից և դեպի Հայաստան չեղարկվում են` պայմանավորված Իրան-Իսրայել երկուստեք ռմբակոծություններով: Երկու կողմից էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում։ Իրանի, Իրաքի, Իսրայելի և Հորդանանի օդային տարածքները փակ են, անժամկետ չեղարկվել են մի շարք ուղղություններով թռիչքները:  

Այսօր ևս գրանցվել են մեկնման և ժամանման մի շարք չեղարկումներ: MediaHub-ը փորձեց հասկանալ, թե որ ուղղությունների մասին է խոսքը: «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակից պարզ է դառնում, որ ժամանման չեղարկումներ են գրանցել, մասնավորապես, դեպի Դուբայ, Աբու Դաբի, Շարժա, ԱՄԷ այլ քաղաքներ, նաև դեպի Իրան: Նույն պատկերն է նաև հակառակ ուղղություններով թռիչքների դեպքում:

Նշենք, որ հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել էր Իրանի միջուկային օբյեկտներին, ինչին էլ հաջորդեցին Իրանի կողմից պատասխան ռազմական գործողություններ։ 

Այժմ էլ մերձավորարևելյան տարածաշրջանը շարունակում է եռալ, իրավիճակի կայունացման որևէ ժամկետներ չեն նշմարվում:

Թեգեր :
Send