Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Թրամփի խաղաղությանը ծափահարում են միայն «նիկոլապաշտներն» ու ադրբեջանցիները

Blog Image

«Թուրքի հետ խաղաղությանը մենակ նիկոլապաշտներն են հավատում։ Ո՞նց կարող ենք հանգիստ շունչ քաշել, երբ մեր թշնամին թուրքերն ու ադրբեջանցիներն են։ Հա, մի ամիս ա չեն կրակում, բայց դա չի նշանակում, թե չեն կրակի։ Իրենք գիտեն՝ երբ ու որ ուղղությամբ կրակեն»,– MediaHub-ին ասում է Խոզնավարի բնակիչը։ 

«Հենց հիմա ես կանգնած եմ իմ տան բակում, իսկ դիմացս իրանց դրոշն ա։ Սրանք ո՞ւմ շունն են, որ լինեն իմ գյուղի, իմ տան տարածքում։ 90–ականներին հազիվ մաքրեցինք սրանց, հիմա Նիկոլը եկել մեզ համոզում ա, որ պետք է բարեկամություն անենք, ընկերանանք։ Հենա՜ հեռվում Արցախի Քիրս սարն ա, որ պաշտպանում էր նաև Սյունիքի մարզը։ Հիմա ընդեղ իրենք են դիրքավորված։ Սյունիքի տարածքում արդեն, 3 տարի ա, նստած ա ադրբեջանցի զինվորը, նոր դիրքեր են սարքել, կահավորել, նրանք հեռացողը չեն: Ինչքան մեզ մոտ լինեն, ճնշեն, էնքան իրենց օգտին։ Ջերմուկում նոր դիրքեր են կահավորել, ավելի են մոտեցել հայկական դիրքերին, ավելի հարմար տեղավորվել մեր հողում։ Ո՞նց կարելի ա հավատալ, որ մեր բարձունքները գրաված թշնամու հետ հնարավոր ա բարեկամանալ»,– իր զայրույթն ու մտահոգությունն է հայտնում մեր զրուցակիցը։

Վերջին անգամ ադրբեջանցիները հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են հուլիսին։ Կրակել էին Գորիս խոշորացված համայնքի Վերիշենի վարչական տարածքում աշխատող տրակտորի ուղղությամբ։

«Թրամփի հետ հանդիպումից հետո «Զանգեզուրի միջանցքի» անունը փոխել են դրել «Թրամփի ճանապարհ», բայց դա նույն բանն ա, Ադրբեջանը հասավ իր ուզածին։ Հլը սկիզբն ա, կտեսնենք հետոն ոնց կլինի։ 90–ականները վերադառնում են»։ 

Մեր զրուցակիցը նկատում է, որ Թրամփի հայտարարություններին ծափահարում են միայն, իր խոսքով՝  «նիկոլապաշտներն» ու ադրբեջանցիները։ 

«Նիկոլը ուզում ա վերարտադրվի 2026 թվականի ընտրություններին, որ Հայաստանը վերջնականապես վիլայեթացնի։ Մի փաստաթուղթ, որն այդպես էլ չի ստորագրվում, նշանակում ա չի ստորագրվի այնքան ժամանակ, մինչև Ալիևը չհասնի իր ուզածին։ Անունն էլ դրել են նախաստորագրություն, բա ստորագրեք, խի՞ չեք ստորագրում»,– եզրափակեց նա։

Send