Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Մասնագետը ծխելը թողնել ցանկացող մարդկանց խորհուրդ է տվել

Blog Image

«PromoFarma by DocMorris»-ի դեղագործական օգնության ղեկավար Մար Սանտամարիան ասել է, որ ծխելը թողնել ցանկացող մարդիկ պետք է փոխեն իրենց սննդակարգը՝ ծխախոտը թողնելու ժամանակահատվածում ինքնազգացողությունը բարելավելու համար:

«Ծխախոտի օգտագործումը հաճախ կապված է այնպիսի ըմպելիքների հետ, ինչպիսիք են ալկոհոլը կամ սուրճը, ուստի շատ օգտակար կլինի փորձել խուսափել դրանցից», - խորհուրդ է տվել Սանտամարիան:

Նրա խոսքով՝ ավելի լավ է փոխարենը շատ ջուր խմել:

Մասնագետը կոչ է արել հրաժարվել գերմշակված սննդից՝ ընդհանուր ինքնազգացողությունը բարելավելու և էներգիայի մակարդակը բարձրացնելու համար: Հատկապես կարևոր է փոխել սննդակարգը ծխելը թողնելու առաջին մի քանի օրերին, քանի որ դրանք ամենադժվարն են: Եզրափակելով՝ Սանտամարիան խորհուրդ է տվել կանոնավոր մարզվել, պահպանել սոցիալական կապերը, բայց միայն լավ մարդկանց հետ, և նվիրվել ցանկացած գործունեության, որն էներգիա է տալիս:

Send