Բրազիլիայի Մատու Գրոսու դու Սուլ նահանգում երկու տարեկան երեխան պատահաբար կրակել է մոր վրա հորը պատկանող ատրճանակով։
Դեպքը տեղի է ունեցել Ռիո Վերդե դե Մատու Գրոսու մունիցիպալիտետում։ Երեխան սեղանին թողնված հրազենն է վերցել։ Մինչ ծնողները շեղված են եղել այլ բաներով, տղան սկսել է խաղալ ատրճանակով ու պատահաբար կրակել է կնոջ կրծքավանդակին։
27-ամյա վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել։
Երեխայի ֆերմեր հայրն ունեցել զենք պահելու և կրելու պաշտոնական թույլտվություն։Նա ազատության մեջ է, բայց նրան մեղադրանք է առաջադրվել չկանխամտածված սպանության և զենքի պահպանման կանոնակարգերի խախտման համար, գրել են ԶԼՄ-ները։
Տեսանյութն այստեղ