Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսրայելի ՊԲ-ն հաստատել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարի և այլոց uպանությունը, Կնեսեթի նիստը տեղափոխվել է նկուղ

Blog Image

- Իրանի Սպահան քաղաքում տեղակայված միջուկային օբյեկտում վնասվել է չորս շենք, մինչդեռ այլ միջուկային օբյեկտներ չեն վնասվել, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Գրոսսին։

- Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարի և բարձրաստիճան սպաների սպանությունը։ «Կիրակի օրը Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են Թեհրանում մի շենքի, որտեղ եղել են Իրանի ռեժիմի հետախուզական կազմակերպությունների մի քանի բարձրաստիճան անդամներ։ Հարձակման հետևանքով զոհվել են ԻՀՊԿ հետախուզության ղեկավարը (Մոհամմադ Քազեմին) և նրա տեղակալը (Մոհամմադ Հասան Մոհակեքը), ինչպես նաև ԻՀՊԿ «Ղուդս» ուժերի հետախուզության ղեկավարը (Մոհսեն Բաղերին) և նրա տեղակալը (Աբու ալ-Ֆաչել Նիկուին)», - ասվում է հայտարարության մեջ։

- Իրանական հնարավոր հարձակման պատճառով Իսրայելի Կնեսեթի նիստը տեղափոխվել է նկուղ։ 

Send