Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության հոգեբույժ-նարկոլոգը զգուշացրել է խմողներին իրենց սպառնացող մահացու վտանգի մասին: Այս մասին հաղորդվել է Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության կայքում:
Մասնագետի խոսքով՝ ալկոհոլ չարաշահող մարդիկ կարող են դառնալ հանկարծակի մահվան համախտանիշի զոհ:
Ալկոհոլի երկարատև օգտագործման դեպքում մարդու սիրտը մեծանում է չափսերով, իսկ սրտամկանը թուլանում է էթանոլի ազդեցության պատճառով, դառնում է թուլակազմ և չի կարողանում հաղթահարել իր գործառույթները:
«Այս վիճակը կոչվում է ալկոհոլային կարդիոմիոպաթիա, այս պաթոլոգիան կարող է հանգեցնել հանկարծակի մահվան»,- ընդգխել է նարկոլոգը:
Նա նաև թվարկել է հանկարծակի մահվան համախտանիշին նախորդող ախտանիշները: Դրանք են՝ շնչառության դժվարությունը, սրտի արագացած աշխատանքը, այտուցվածությունը և կրծքավանդակի ցավը: