Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Հայաստանից ներմուծվող կոնյակի 85%-ը չի համապատասխանում Ռուսաստանում սահմանված չափանիշներին»

Blog Image

Ռուսաստանի կոնյակի, սպիրտային խմիչքների և ալկոհոլային խմիչքների արտադրողների միությունը և կեղծարարության դեմ պայքարի ասոցիացիան ուսումնասիրություն են անցկացրել ռուսական շուկայում կոնյակի որակի վերաբերյալ։

Ըստ «Կոմերսանտի»` արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանից ներմուծվող կոնյակի 85%-ը չի համապատասխանում Ռուսաստանում սահմանված չափանիշներին։ «Նախորդ ուսումնասիրությունների համաձայն՝ խախտումներով հայկական կոնյակի բաժինը 2024 թվականի օգոստոսին կազմել է 90%, 2025 թվականի մայիսին նվազել է մինչև 80%՝ սահմանային վերահսկողության ուժեղացման պատճառով, սակայն վերջին ստուգման արդյունքների համաձայն՝ այն կրկին աճել է՝ հասնելով 85%-ի», - նշված է հայտարարության մեջ։

Ուսումնասիրության համար ընտրվել է Հայաստանի ութ խոշորագույն արտադրողներից կոնյակի 71 նմուշ։

Կեղծարարության դեմ պայքարի կազմակերպությունը նշել է, որ Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը այցելել է ասոցիացիա, որից հետո «տպավորություն է ստեղծվել, որ հայ գործընկերներն արդեն իսկ հաստատել են իրենց աշխատանքը»։ Նրանք նաև հավելել են, որ «խնդիրը դիվանագիտորեն լուծելու փորձերը դեռևս հաջող չեն եղել»։

Send