Ընդիմության խորհրդարան վերդառնալու մասին վերջնական որոշում չկա, կան միայն քննարկումներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մենք ասել ենք, որ եթե խորհրդարան գնանք, գնալու ենք բացառապես մեր օրակարգով, ասելիքով և Հայաստանի, Արցախի անվտանգությանը վերաբերող օրակարգերով, որովհետեև մեր երկրի առաջնային խնդիրը դա է»,-ասաց Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իր տեսակետը փոփոխության չի ենթարկվել, կարևոր է ընդհանուր դիրքորոշումը, որտեղ անձնավորված տեսակետները երկրորդական են դառնում։